Հասարակական

Աննա Հակոբյանն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են համագործակցության մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են համագործակցության մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից։

Հանդիպմանը քննարկվել է Արցախում ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի ‹‹Աղքատության հաղթահարման›› ծրագիրը։ Ծրագիրը պիլոտային է, և նախատեսվում է աջակցություն տրամադրել ավելի քան 25 ընտանիքի։ Արցախում ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի ‹‹Աղքատության հաղթահարման›› ծրագիրը կմեկնարկի հունիսին։

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում