Հասարակական

Սուրեն Պապիկյանի երկրորդ թեստի պատասխանը ևս բացասական է

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանի երկրորդ թեստի պատասխանը ևս բացասական է

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով հանձնած երկրորդ թեստի արդյունքները ևս բացասական են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը։

«ՆախարարՍուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են: Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ»,- նշել է Մուրադյանը:

Նրա խոսքով՝ նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը՝ իհարկե, խստիվ պահպանելով անվտանգության կանոնները:

Սուրեն Պապիկյանն առաջին թեստը հանձնել էր մայիսի 13-ին, որը նույնպես բացասական էր եղել։

Օրեր առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, ովքեր եղել են կոնտակտավորի կոնտակտավոր կամ հենց կոնտակտավոր: Նրանց թեստերի պատասխանները բացասական են եղել, սակայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դեռևս ինքնամեկուսացած է։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում