Հայաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացել է երկու հազար ՊՇՌ թեստ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) ստացել է 2 հազար ՊՇՌ թեստ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք ֆինանսական օգնություն ստացել ենք օրինակ Չինաստանից՝ 20 հազար ԱՄՆ դոլար. Շվեյցարիայից՝ 40 հազար շվեյցարական ֆրանկի չափով, Նիդերլանդներից՝ թեստերի ձևով, Ճապոնիայից հավանաբար կստանանք սարքեր, Ռուսաստանից ստացել ենք 20 հազար ՊՇՌ թեստ և 33 500 ռեագենտներ, ջերմաչափեր»,- նշեց Թորոսյանը:

Նախարարն ընդգծեց, որ ՀՀ-ն գուցե օգնություն ստանա Կանադայից, Հնդկաստանից՝ դեղորայքի ձևով, ԱՄԷ-ից՝ դիմակներ և ախտահանիչ նյութեր, ԵՄ-ից՝ 2,7 միլիոն եվրոյի չափով, Ասիական զարգացման բանկից՝ դրամաշնորհի տեսքով, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից, Պարենի համաշխարհային ծրագրից, Համաշխարհային բանկից, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից, ՄԱԿ բնակչության հիմնադրամից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից, Կարմիր խաչից:

Թորոսյանը շնորհակալություն հայտնեց իրենց մշտական գործընկերներին և ասաց, որ հիմա բոլորն են բոլորին օգնում, դա անում է նաև Հայաստանը:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով