Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառա­վարություն կազմավորելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Ձեր գլխավորությամբ ձևավորված կոալիցիոն կառա­վա­րությունը շարունակելու է Իսրայելի զարգացման վերընթաց ուղին՝ ամրագրելով նոր հաջողություններ և ձեռքբերումներ։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգռված է շարունակելու քաղաքական երկխոսությունը և ակտիվ համագործակցությունը Իսրայելի նորակազմ կառավարության հետ՝ երկկողմ հարաբերությունների տար­բեր բնա­գա­վառներում, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխ­գոր­ծակ­ցությունն առավել խորացնելու և ամրապնդելու համար։

Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք համալրել և հարստաց­նել հայ-իսրայելական գործակցության օրակարգը և զարգացնել փոխ­շահավետ գործընկերային հարաբերություններ՝ ի նպաստ մեր երկրների և ժողո­վուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսրայելի բարե­կամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»։

Հայերեն العربية English Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը