Տնտեսություն

Հայաստանում 486 հազար 434 ընտանիքի կումունալ վարձավճարների մի մասը վճարել է պետությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում 486 հազար 434 ընտանիքի կումունալ վարձավճարների մի մասը վճարել է պետությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կոմունալ ծառայությունների վարձավճարների 30-50 տոկոսի չափով աջակցության ծրագրերից օգտվել է 486 հազար 434 ընտանիք, բաշխվել է՝ 4.7 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

«Հակաճգնաժամային 11, 12, 16-րդ միջոցառումներով կոմունալ ծառայությունների վարձավճարների 30-50 տոկոսի չափով աջակցություն են ստացել այն բնակիչ բաժանորդները, որոնց՝ բնական գազի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 40 հազար դրամ, էլեկտրական էներգիայի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 25 հազար դրամ, խմելու ջրի մատակարարման մարտ ամսվա ծախսը կազմել է մինչև 3.000 դրամ: Ծրագրից օգտվել է 486 հազար 434 ընտանիք, բաշխվել է՝ 4.7 մլրդ դրամ»,-ասաց Փաշինյանը:

Կառավարությունըմայիսի 14-ի նիստում որոշում է կայացրելՀՀ-ում2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: Հայաստանում մայիսի 18-ից ամբողջությամբ կգործարկվի հանրային տրանսպորտը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում