5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանությաննախարարությունը հաղորդել է, որ մայիսի13-ին, ժամը 14:00-ին, ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերով կրակել են Տավուշի մարզիԲերքաբեր գյուղի ուղղությամբ:
Կրակոցների հետեւանքովտուժածներ չկան, վնասվել ենբնակելի տներ: Թշնամու կրակակետերի ուղղությամբհայ սահմանապահների ձեռնարկածհամապատասխան գործողությունների շնորհիվ հակառակորդը լռեցվել է։
Առաջինանգամ չէ, որ Ադրբեջանը Հայաստանիհետ պետական սահմանի եւ սահմանամերձ շրջանի ուղղությամբ ռազմականոտնձգություն է կատարում: Հարձակողապաշտությունը Արցախի հետ շփմանգծի ուղղությամբ չէ միայն, այլնաեւ ՀՀ-ի։
Բնականէ, որ ռազմական որեւէխնդիր չի լուծվում նման պարագայական հրթիռակոծումներով: Բայց Բաքվիզինվորական ղեկավարները իրենց իշխանությունների պատվերով մի քանի առաջադրանքեն կատարում՝ նման ճակատբացելով։
Մեծ հաշիվը` հակամարտությանը Ադրբեջան-Հայաստան բնութագիր ապահովելնէ: Բաքուն հետեւողական վարքագիծէ փորձում իրականացնելադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ըստ էության Ադրբեջան-Հայաստան տարազի վերափոխելու նպատակով: Ադրբեջանական տրամաբանություննայն է, որ Արցախըադրբեջանական տարածք է, որի ուղղությամբ հայկականուժերը գործողություններ են իրականացրել: Սրան ի պատասխան՝ հայաստանյան տարածքի ուղղությամբ Բաքունհրթիռներ է արձակում՝ պարագայաբար, սակայնհետեւողական ռազմաքաղաքականությամբ:
ՀակամարտությունըՀայաստան-Ադրբեջան ներկայացնելովկամ այդպիսով ընդունելի դարձնելով միջազգային հանրությանը՝ Բաքվի նպատակը Ստեփանակերտինբանակցային սեղան վերադարձը բացառելնէ:
Նման ոտնձգությունն իրականանում է հերթական հանդիպման նախօրյակին կամ երբ հայկականկողմը բարձրացնում է Ստեփանակերտիմասնակցության անհրաժեշտությունը եւ այդ առաջադրանքըստանում է միջազգային շրջանակների կողմից որոշ հնչեղություն:
Ենթադրվում է, որ կա՛մ չհայտարարված նորհանդիպման նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ ենկամէլԲաքվին միջազգային որեւէկենտրոնից հուշում են հայկական կողմի բարձրացրած առաջադրանքի մասին: Պաշտոնական լրահոսերում նման եղելույթների ակնարկություն չկա: Չեն բացառվում անշուշտ երկու հնարավոր սցենարները։
Բանակցայինգործընթացին Ստեփանակերտի մասնակցության հերթական տարեթվի նշումն էր այսօրերին: Խոսքը վերաբերում է 1994-իհրադադարին, ուր Երեւանի եւԲաքվի ներկայացուցիչներին առընթեր կար նաեւպաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցչի ստորագրությունը:
Սա միակ փաստաթուղթն է, միջազգային վավերականությունունեցող իբրեւ եռակողմ համաձայնություն, որ անժամկետ ձեւով զինվորական գործողությունների դադարեցնում էր երաշխավորում։
Ապրիլյանպատերազմից հետո Վիեննայում հղում էր կատարվում 94-ի հրադադարին: Վիեննանկարեւոր էր նաեւ այնառումով, որ դրա հիման վրա եւ բնականաբար 94-ի հրադադարը նկատի ունեցած շփմանգծի վրա հրադադարի եւանվտանգության երաշխավորման գործիքակազմի դրության հաստատման անհրաժեշտությունն էր ընդգծվում։
Հիմա, Բաքուն դիմում էշփման գիծը պետականսահմանով փոխարինելու զինվորական արկածախնդրություններին: Ռազմական խնդիր չլուծող այսարկածախնդրության քաղաքական նպատակը հակամարտության էությունըփոխելն է եւ Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձը բացառելը:
94-ի հրադադարի 26-ամյակի առիթով ՀՀ արտգործնախարարությանմամուլի խոսնակը հայտարարություն էր արել, ըստորի, 94-ի հրադադարը կասեցրեց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմականհարձակողապաշտությունը: Համաձայնագրի անշեղ իրագործումը եւհրադադարի ամրապնդումը, որոնց շարքին ԵԱՀԿ-ի Մինսկիխմբի համանախագահների միջնորդությամբձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանմիջոցով Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առանցքային մասն է:
Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքիկիրառումը, որին ուղեկցվում է բանակցություններին փոխզիջումներըմերժող դիրքորոշումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ լուծման գլխավորխոչընդոտն է:
Գլխավոր խոչընդոտը, պետականսահմանի ուղղությամբ ռազմական արկածախնդրության դիմելով, խոչընդոտում է նաեւ բովանդակային բանակցություններ ապահովելու համար Ստեփանակերտի մասնակցությունը:
Շահան Գանտահարյան