Հասարակական

Երևանի վեց փողոցում գործարկվել են հետիոտնային կանչով լուսացույցներ

1 րոպեի ընթերցում

Երևանի վեց փողոցում գործարկվել են հետիոտնային կանչով լուսացույցներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով Բաղրամյան, Արշակունյաց պողոտաներում, Աճառյան, Լենինգրադյան, Զ․Քանաքեռցու փողոցներում և Թբիլիսյան խճուղում գործարկվել են հետիոտնի կանչով լուսացույցներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Հետիոտնի կանչով լուսացույցներ տեղադրվել են Բաղրամյան պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում, Արշակունյաց պողոտա հ.12­ի և հ․15­ի, Աճառյան փողոցի՝ «քարի մոտ», Լենինգրադյան փողոցի հ.10-ի, Թբիլիսյան խճուղի հ.73/2­ի, Զ. Քանաքեռցու փողոց հհ. 63­ի, 65­ի և Զ. Քանաքեռցու փողոց՝ հ.117­ի մոտ»,- նշել է Կարապետյանը։

Այսուհետև այդ ճանապարհահատվածներով տրանստպորտային միջոցների երթևեկության և հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում