Աբովյանում ՃՏՊ-ի հետևանքով վառելիք է արտահոսել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 10-ին, ժամը 00։54-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզիԱբովյան քաղաքի կինոյի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Հանրապետության փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում «Mercedes-Benz CLS 350» (վարորդ՝ Դավիթ Ե․) մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «Honda HR-V» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Տիգրան Բ․), ինչի հետևանքով «Honda HR-V» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են «Honda HR-V» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Հայերեն Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար