Պաշտոնական

ՀՀ նախագահը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Մեծ Հայրենականում հաղթանակի 75-ամյակի առթիվ

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Մեծ Հայրենականում հաղթանակի 75-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին հղելով իր շնորհավորական մաղթանքները, մասնավորապես նշում է․«Այս փառահեղ օրը մենք առանձնահատուկ երախտագիտությամբ և հպարտությամբ ենք հիշում մեր ընդհանուր հերոսներին, որոնք արիություն և խիզախություն են ցուցաբերել ծանր մարտերում, մեր խորին հարգանքի տուրքն ենք մատուցում թիկունքի աշխատավորներին, որոնք կերտեցին Մեծ հաղթանակը՝ հանուն ապագա սերունդների խաղաղ կյանքի: Վստահ եմ, որ մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ավանդույթները հետագայում ևս որպես զարգացման և համագործակցության ամրապնդման ամուր հիմք կծառայեն»:

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնն իր ուղերձում մասնավորապես նշում է․«Մեծ հաղթանակը կերտվեց նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների արիության, հերոսության, համախմբվածության և անձնուրաց ջանքերի շնորհիվ՝ պայքարելու ընդհանուր թշնամու դեմ: Մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր մեզ համար հաղթանակ են կերտել մարտի դաշտերում և թիկունքում, հպարտանում ենք նրանց անգնահատելի քաջությամբ և սխրագործությամբ»։

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նշում է, որ Մեծ հաղթանակի օրն առանձնահատուկ տոն է մեր երկրների համար, այն խորհրդային ժողովրդի պատվի և արիության խորհրդանիշ է։«Այսօր կորոնավիրուսի համավարկի հետ կապված մենք գիտակցում ենք, թե որքան փխրուն է աշխարհը։ Ուստի այն դաժան պատերազում հաղթանակած ժողովուրդները պետք է միավորվեն՝ մեր ժամանակների այս սպառնալիքը հաղթահարելու համար։ Համոզված եմ, որ պատերազմի բովով անցած վետերաններն իրենց ոգով, իրենց գործերով և տոկունությամբ օգնում են մեզ արժանապատվությամբ անցնել այս փորձությունն ու հասնել հաղթանակի»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում