Պաշտոնական

Հաղթանակի տոնի առթիվ Հայաստանի նախագահին շնորհավորել են Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Նուրսուլթան Նազարբաևը

1 րոպեի ընթերցում

Հաղթանակի տոնի առթիվ Հայաստանի նախագահին շնորհավորել են Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Նուրսուլթան Նազարբաևը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, որ մեր հայրերի և պապերի հիշատակի լավագույն հարգանքի տուրքը կլինի հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացումը՝ հիմնված ամուր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա»:

Իր ուղերձում Նուրսուլթան Նազարբաևը մասնավորապես նշել է․ «Հաղթանակի օրը մեր ժողովուրդների միջև բարեկամության առավել ցայտուն խորհրդանիշներից մեկն է, որը կապում է Ղազախստանի և Հայաստանի անցյալն ու ներկան: Համոզված եմ, որ հետագայում ևս մեր սրտերում կպահպանենք այն հերոսների հավերժ հիշատակը, ովքեր անցել են Հայրենական մեծ պատերազմի միջով և հաղթանակ են տարել ֆաշիզմի դեմ պայքարում՝ հանուն համայն մարդկության խաղաղ կյանքի»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում