Հասարակական

Ճգնաժամը ցույց տվեց, որ համընդհանուր հայտարարագրման մեխանիզմը պարտադիր պետք է կիրառվի. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կորոնավիրուսի ճգնաժամը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ կա համընդհանուր հայտարարագրման մեխանիզմի անհրաժեշտություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսեց Ազգային ժողովում՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարցին:

«Համընդհանուր հայտարարագրումն, իմ կարծիքով, պետք է պարտադիր անենք: Եվ հիմա առավել ևս դրանում համոզված եմ: Անցյալ տարի, երբ սրա մասին հայտարարում էինք, աղմուկ էր բարձրանում: Հիմա չենք կարողանում գտնել այն բաժանորդին, որը մեր օգնության կարիքը ունի: Եթե ունենայինք համընդհանուր հայտարարագրման համակարգ, կտեսնեինք, թե ովքեր են այն քաղաքացիները, որոնց եկամուտը ամսական մինչև 50 հազար է, 100 հազար է, 1 մլն և ավելի է: Եվ այդ մի գործիքի կիրառմամբ՝ հիմա ես ստիպված չէի լինի ասել՝ 20 հազար դրամ ավել գումար ենք փոխանցել, հանեք, տվեք ձեր կարիքավոր հարևանին»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ եթե համընդհանուր հայտարարգում լիներ, կառավարությունն իր որոշմամբ հասցեական 100 տոկոսով կփոխանցեր գումարները: Նա նկատեց՝ կպարզվի, որ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել են մարդիկ, որոնք դրա կարիքը չունեին, մանիպուլյատիվ գործողություն են արել, որ 20 հազար դրամ ավել ստանան՝ բանկում ունենալով խոշոր ավանդ: «Մենք դեմ չենք, որ այդ 20 հազար դրամը որևէ մեկին տանք, բայց եթե դրա կարիքը չունեցողը դա ստացել է, դա նշանակում է, որ կարիքն ունեցողը 20 հազար դրամ պակաս է ստացել: Եվ հետևաբար ճգնաժամը ցույց տվեց, որ համընդհանուր հայտարագրման մեխանիզմը պարտադիր պետք է կիրառվի»,-ասաց նա:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Hooverphonic խումբը մոգական երաժշտությամբ երևանյան հանդիսատեսին տարավ իր հույզերի աշխարհ

Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարար

Պուտինն ու Լուլա դա Սիլվան հանդիպման ժամանակ կքննարկեն BRICS-ի թեման

Ադրբեջանի հետ ընթանում են բանակցություններ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. ԱԽ քարտուղար

Աղոթք բարձրացրինք մեր հայորդիների համար. Ամենայն հայոց կաթողիկոս

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Մոսկվայում կայացած Հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը

Թեհրանում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է բացման ու փակման վայրերը

Գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն խաղաղության պայմանագրի ստորագրման. ԱԳ նախարար

Անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական կամք և ցանկություն՝ պահպանելու հայ-ռուսական սերտ հարաբերությունների խորը հիմքերը. Կոպիրկին