Արցախ

Մինչև 2021-ի վերջ Ստեփանակերտում կվերանորոգվեն 300 քաղաքացիների բնակարաններ. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

Մինչև 2021-ի վերջ Ստեփանակերտում կվերանորոգվեն 300 քաղաքացիների բնակարաններ. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ առանձնազրույցից հետո ընդլայնված կազմով հանդիպում է անցկացրել քաղաքապետարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ 2021թ.-ի վերջը պետական միջոցներով ամբողջությամբ ավարտել Ստեփանակերտի ավելի քան 300 քաղաքացիների բնակարանների վերանորոգման ծրագիրը:

Արայիկ Հարությունյանն իր գրառման մեջ նշել է. «Քննարկել ենք մայրաքաղաքի բնակարանային հերթացուցակներում գտնվող զոհված ազատամարտիկների ընտանիքների եւ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող առաջին խմբի հաշմանդամների՝ վերանորոգման ենթակա բնակարանների եւ բնակելի տներով ապահովման հարցերը:

Հաշվի առնելով առկա հնարավորությունները՝ պայմանավորվել ենք մինչեւ 2021թ.-ի վերջը պետական միջոցներով ամբողջությամբ ավարտել մեր ավելի քան 300 քաղաքացիների բնակարանների վերանորոգման ծրագիրը: Հորդորել եմ քաղաքապետին սեղմ ժամկետներում կազմակերպել նախագծանախահաշվային աշխատանքները: Իսկ վերը նշված մեր տասնյակ համաքաղաքացիների բնակարանային ապահովման խնդիրը նախատեսում ենք լուծել մինչև 2022թ.-ի վերջը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում