Երևանի երկնքում ՍՈւ 30 ինքնաթիռները նախապատարաստական թռիչքներ են իրականացնում օդային շքերթի համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի երկնքում ՍՈւ 30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները նախապատրաստական թռիչքներ են իրականացնում օդային շքերթի համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում լինելու է օդային շքերթ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

«Քանի որ համաճարակային իրավիճակի պատճառով այլ միջացառումներ չեն նախատեսվում, լինելու է օդային շքերթ, և այսօր իրականացվում են նախապատրաստական թռիչքներ։ Օդային շքերը կազմակերպվում է հայ և ռուս օդաչուների մասնակցությամբ»,- ասաց Ստեփանյանը։

ՊՆ մամուլի քարտուղարը հավելեց, որ դեռ չի կարող ասել, թե հայկական կողմից քանի ինքնաթիռներ ներգրավված կլինեն, դա կախված է մի շարք հանգամանքներից։

Ավելի վաղ, Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ռուսական ռազմաբազայի 210 ինքնաթիռ և ուղղաթիռ ներգրավված են լինելու մայիսի 9-ի օդային շքերթին մասնակցելու համար։

Կարեն Խաչատրյան

Հայերեն English Русский

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները

Ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններով քաղաքացիներից պահանջում են տուգանք վճարել

Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց մարզի մի խումբ մանկավարժների

ԱԳՄԱ նախարարը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են Հայաստան-Իրան ենթակառուցվածքների զարգացումն ու տրանսպորտային կապերի ընդլայնումը

Հայաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների խոսնակները կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը

Քաղցկեղի բուժման նորարարական մոտեցումներ՝ Հայաստանում․ ներկայացվել են ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան և TeleMed հարթակը

ԱԺ խորհուրդը հաստատել է հոկտեմբերի 6-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը

Ոստիկանությունը հայտնել է ծրագրված սպանության կանխման մասին․ ձերբակալվել է չորս անձ

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթ