Արցախ

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետի հետ

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։

«Այսօր հանդիպել եմ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: Կարևորելով քաղաքային իշխանության հետ սերտ եւ փոխգործակցված աշխատանքը՝ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում քննարկել ենք մայրաքաղաքի զարգացման ծրագրերը, նախանշել դրանց կատարման ժամկետները:

Նախընտրական ծրագրում նախատեսված, ինչպես նաեւ ստեփանակերտցիների հետ հանդիպումների ժամանակ գրեթե ամբողջությամբ արձանագրել ենք լուծում պահանջող քաղաքային նշանակության հարցերն ու խնդիրները, եւ, խոստացածի համաձայն, ըստ առաջնահերթության՝ դրանք մշտապես գտնվելու են կառավարության եւ երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում»,- գրել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում