Ինչու են դպրոցներում գնահատականներն ամփոփվելու մինչև մարտի 13-ը եղածի հիման վրա. պարզաբանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարզաբանեց, թե ինչու են հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականներն ամփոփվելու մինչև մարտի 13-ը եղածի հիման վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 1-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Անդրեասյանը նշեց, որ այդ որոշումը կայացրել են բոլորի համար հավասար պայմաններ ունենալու սկզբունքից ելնելով։

«Պետք է հաշվի առնենք, որ մեր երկրում պայմանները, ցավոք, բոլոր երեխաների համար հավասար հասանելի չեն հեռավար կրթության համար։ Ունեցել ենք բավականին թվով երեխաներ Երևանում և մարզերում, որոնք զրկված են եղել հեռավար ուսուցման մասնակցելու հնարավորություններից, և այս երեխաները պետք է ունենան նույն պայմանները, ինչ մյուս երեխաները»,- ընդգծեց Անդրեասյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ հանրակրթությունը կրթություն է բոլորի համար, որը և սահմանադրական իրավունք է ու ամրագրված է օրենքով, հետևաբար որոշում կայացնելիս այն պետք է վերաբերվի բոլորին։

«Մեզ շատ են հարցնում, թե այդ դեպքում ինչ եղավ մարտի 13-ից հետո սկսված գործընթացի հետ, արդյոք դա իզուր էր։ Ոչ, իհարկե իզուր չէր և հենց առաջին օրից, երբ մենք կոչ ենք արել անցկացնել հեռավար ուսուցում, արվել է, որպեսզի ապահովվի կրթության շարունակականությունը, որպեսզի այս ընթացքում երեխաները դուրս չմնան կրթությունից, և մենք այդ աշխատանքը ամբողջությամբ հաշվի ենք առնում։ Այն դասընթացները և այն թեմաները, որոնք անցել են այս ընթացքում, որևէ երեխա և ուսուցիչ չի կրկնելու եկող տարի»,- ընդգծեց Անդրեասյանը՝ հավելելով, որ այսպիսով նախարարությունը ճանաչում է այդ գործընթացը և գնահատում կատարված աշխատանքը։

Ավելի վաղ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականներն ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա: Հանրակրթական ուսումնական հաստատություններում 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու: Աշակերտների՝ մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա ամփոփվելու են նրանց տարեկան գնահատականները, որոնցից քննական առարկաների տարեկան գնահատականները համարվում են նաև քննական։ Այդ գնահատականների հիման վրա աշակերտները փոխադրվելու են հաջորդ աստիճան: Փոխադրական քննություններ չեն իրականացվի նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով:

Դպրոցներում ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում: Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններս հնարավորություն է տրվում ընտրել՝ պահպանել քննության արդյունքը, կամ ընտրել տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական: Ամփոփումը կատարվում և ատեստատները տրվում են մինչև մայիսի 25-ը:

Կարեն Խաչատրյան

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները