ՀՔԾ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հատուկ քննչական ծառայությունը ստացել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«ՀՔԾ-ն ստացել է միջադեպի վերաբերյալ նյութերը»,- ասաց Օհանջանյանը։

Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան հայտնել էր, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն։

Ապրիլի 29-ին Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ոստիկանությանը հաղորդել էր, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի վրա հարձակվել են։ «Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում իր հերթին տեղադրել էր «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի լուսանկարը, որտեղ երևում է Դանիելյանի վնասված և արյունոտված քիթը և նշել, որ Ալեն Սիմոնյանը հարձակվել է զբոսնող Դանիելյանի վրա։ Ավելի ուշ, Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ զբոսնելիս տեսել է «Ադեկվադ» շարժման մի քանի ակտիվիստի, որոնցից մեկը հայհոյանք է հնչեցրել, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։ Սիմոնյանը վնասվածք ունի քիմքի մասում։

Կարեն Խաչատրյան
Հայերեն

«Տիեզերական ճամփորդություն» ներկայացմամբ Երևանում մեկնարկել է «Հայ ֆեստ» փառատոնը

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ՊԵԿ

ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար

ՀԾԿՀ-ում քննարկվել է կուտակիչ կայանների գործունեության կարգավորման ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքը

Ֆրանսիայում աշակերտների ցույցերի պատճառով 170 աշակերտ վիրավորվել է, 400 դպրոց՝ փակվել

Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր

Բուլղարիայի նախագահը հայտարարել է, որ ԱԲ-ն պետք է գնահատվի հասարակությանը բերած օգուտներով․ BTA

Շվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին

Կենսաթոշակների բարձրացումն առնչվելու է շուրջ 700 հազար մարդու