Մշակույթ

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը հրապարակել է «Ինչու» երգի տեսահոլովակը

1 րոպեի ընթերցում

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը հրապարակել է «Ինչու» երգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստղիկ Սաֆարյանը որոշել է ուրախացնել իր երկրպագուներին և այս օրերին ներկայացրել է «Ինչու» երգի հիման վրա նկարահանված վառ գույներով հոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակը Աստղիկն է, խոսքերը գրել է Լաուրա Հովհաննիսյանը, գործիքավորումն իրականացրել է Արամ Ռիանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Վարուժան Գալտակյանն է:

Աստղիկ Սաֆարյանին հանրության լայն շրջանակը ճանաչեց «Հայ սուպերսթար 1» նախագծի միջոցով, որի շրջանակում երգչուհին օրիգինալ մեկնաբանություններով ներկայացրեց բազմաթիվ հանրահայտ ստեղծագործություններ, որոնցից շատ սիրվեց հատկապես «Օ, քամի, քամի» երգի կատարումը:

Երգչուհին այժմ բուռն գործունեություն է ծավալում Իսպանիայում, սակայն պարբերաբար վերադառնում է հայրենիք ու անակնկալներ մատուցում երաժշտասերներին:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում