Հասարակական

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպով 3 անձ բերման է ենթարկվել

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպով 3 անձ բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպով 3 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն, այդ թվում` Արթուր Դանիելյանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Այնուհետև Արթուր Դանիելյանը ոստիկանության բաժնից տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն»,- ասաց Ջանոյանը։

Ավելի վաղ, Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ոստիկանությանը հաղորդել էր, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի վրա հարձակվել են։

«Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում իր հերթին տեղադրել էր «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի լուսանկարը, որտեղ երևում է Դանիելյանի վնասված և արյունոտված քիթը և նշել, որ Ալեն Սիմոնյանը հարձակվել է զբոսնող Դանիելյանի վրա։

Ավելի ուշ, Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ զբոսնելիս տեսել է «Ադեկվադ» շարժման մի քանի ակտիվիստի, որոնցից մեկը հայհոյանք է հնչեցրել, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։ Սիմոնյանը վնասվածք ունի քիմքի մասում։

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում