Արցախ

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը քննարկել են հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը քննարկել են հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ, «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը

քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արայիկ Հարությունյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Կառուցողական քննարկում ենք ծավալել քաղաքական հնարավոր համագործակցության և այդ համատեքստում մեր ծրագրային հիմնադրույթների համադրելիության շուրջ։ Արցախի խաղաղ և կայուն զարգացման գործում երկուստեք կարևորել ենք ներքին միասնականությունն ու առկա մարտահրավերներին համընդհանուր ջանքերով դիմագրավումը։

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել առաջիկայում շարունակել խորհրդակցությունները»,- գրել է Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում