Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը չի դադարեցվի
1 րոպեի ընթերցում
![Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը չի դադարեցվի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1013726.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանցման ծրագիրն ընթացքի մեջ է՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է IRNA-ն՝ այս մասին հայտնել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը՝ օնլայն քննարկման ժամանակ:
Կորոնավիրուսի բռնկումը որևէ ազդեցություն չի ունեցել Իրանի և Հայաստանի համատեղ նախագծերի վրա: Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Իրանից Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման համար 60 տեխնիկների դիմավորելուն:
Երրորդ գծի կառուցումը թույլ կտա էլեկտրաէներգիայի փոխանակման հզորություններն ավելացնել:
Աննա Գրիգորյան