Տնտեսություն

Հնարավորությունները պետք է ճիշտ գնահատել. Ջանջուղազյանը՝ պետության աջակցության չափը որոշելու մասին

3 րոպեի ընթերցում

Հնարավորությունները պետք է ճիշտ գնահատել. Ջանջուղազյանը՝ պետության աջակցության չափը որոշելու մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունն արտակագ դրութան պայմաններում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման, անհատների և տնտեսավարողների վիճակը որոշակիորեն բարելավելու համար ծախսի չափը որոշում է՝ ըստ իր հնարավորությունների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջանջուղազյանն այս մասին ասաց ԱԺ-ում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:

Մարուքյանը հետաքրքրվեց, թե կառավարությունը ՀՆԱ-ի քանի՞ տոկոսի չափով է պատրաստ անվերադարձ ծախս կատարել ժողովրդի սոցիալ-տնտեսական և տնտեսավարողների վիճակը որոշակիորեն բարելավելու համար: «Չինաստանն իր ՀՆԱ-ի 5 տոկոսը ծախսել է, տվել է ժողովրդին, որ ապրեն, իսկ Հայաստանը ՀՆԱ-ի…1 տոկոսին անգամ չի հասել»,-նշեց նա:

Ջանջուղազյանը նշեց՝ կարծում է, որ հնարավորությունները պետք է համարժեքորեն գնահատել: «Հարցը, թե կառավարությունը քանի տոկոսն է պատրաստ ծախսել, իր պատասխանը պարզ ունի: Մեր հնարավորություններով է պայմանավորված այդ տոկոսը: Ոչ թե պետք է ինչ-որ մի տոկոս դրվի, և սկսենք այդ տոկոսին մոտենալ, այլ պետք է գնահատենք, թե ինչի կարքի ունենք և դրանց լուծումն ինչ միջոցառումների շրջանակում պետք է փորձենք լուծել»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանիը նաև նշեց՝ կառավարությունն ըստ օրենսդրության պարտավոր է բյուջեի ներսում համապատասխան տոկոսից դուրս արված շարժերի համար գալ խորհրդարան, խորհրդարանից թույլտվություն ստանալ: Պատգամավորի գնահատմամբ, սակայն, խորհրդարան է բերվել փաթեթ՝ ըստ որի մինչև տարեվերջ որքան էլ շարժ անեն, այլևս չեն գնալու խորհդարան: «Այս նախագիծը սրա մասին է՝ խորհրդարանը սրա հետ համաձա՞յն է, թե՞ ոչ, խորհրդարանը թո՞ւյլ է տալիս, որ կառավարությունը բյուջեի փաթեթի մեջ որքան ուզի, ինչպես ուզի շարժեր կատարի: Սովորական պայմաններում միշտ պետք է գա խորհրդարան, մենք արտահերթ նիստով պատրաստ ենք միշտ հավաքվել: Հիմա ասում է, որ մինչև տարվա վերջ այլևս չեմ գալու»,-ասաց նա:

Ջանջուղազյանն արձագանքեց՝ առաջարկվում են որոշակի սահմանափակումներ, որոնք կիրառվում են բնականոն իրավիճակում, տվյալ դեպքում՝ հանել և փոխարենը կիրառել հետևյալ սահմանափակումը՝ դեֆիցիտ չափ սահմանել, որ կառավարությունը հնարավորություն ունենա պարտք ներգրավել:

Էդմոն Մարուքյանը, գնահատելով կառավարության աջակցության ծրագրերի հասցեականությունը, ասաց, որ, իր տպավորությամբ, ձևավորված չափորոշիչները նման են դեզի մեջ ասեղ փնտրելուն, այսինքն՝ գրեթե անհնար է գտնել:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում