Արցախ

Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է Ստեփանակերտում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների արտաքին քաղաքական ընդհանուր օրակարգին, ինչպես նաև անվտանգության ոլորտին վերաբերող հարցեր։ Կողմերն ընդգծել են արտաքին քաղաքական և անվտանգային մարտահրավերներին դիմակայելու նպատակով ներդաշնակ և համակարգված ջանքերի շարունակականության կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում