Հասարակական

ԼՀԿ-ն առաջարկում է Հայաստանում ապրող 500 հազար ընտանիքից յուրաքանչյուրին տրամադրել 100 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

ԼՀԿ-ն առաջարկում է Հայաստանում ապրող 500 հազար ընտանիքից յուրաքանչյուրին տրամադրել 100 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պետությանն առաջարկում է Հայաստանում ապրող 500 հազար ընտանիքից յուրաքանչյուրին տրամադրել 100 հազար դրամ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Միջազգային հանրությունը, տարբեր առաջադեմ երկրներ արդեն գնացել են այս ճանապարհով։ Մենք առաջարկում ենք 100 մլրդ դրամ առանձնացնել մայիս ամսվա համար և այդ գումարից 500 հազար ընտանիքի աջակցություն տրամադրել 100 000-ական դրամի չափով, նաև հավելյալ թոշակ տալ 470 հազար թոշակառուներին»,- ասաց Մարուքյանը։

ԼՀԿ ղեկավարը նշեց, որ աջակցություն պետք չէ տրամադրել պետական սեկտորի և հանրային ծառայությունների բնագավառի աշխատողներին։

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 14 միջոցառում է հաստատել։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում