Վերահաստատել բարբարոսության դեմ մեր պայքարը. Բուշ դյու Ռոն շրջանի պատգամավորի ուղերձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն շրջանի պատգամավոր Անն-Լորանս Պետելն աջակցում է հայ համայնքի պայքարին 1915 թ․ իրականացված ջարդերի ճանաչման ուղղությամբ: «Արմենպրես»-ին տրամադրած իր տեսաուղերձում Անն-Լորանս Պետելը նշել է, որ ապրիլի 24-ը օր է, երբ պետք է վերահաստատել բարբարոսության դեմ պայքարը:

«Այս առանձնահատուկ պահին, երբ մենք ստիպված են մնալ տանը, ես ցանկանում եմ ձեզ հղել իմ փոքրիկ ուղերձը։ Ապրիլի 24-ին մենք հիշատակում ենք 1915թ․ ջարդերի 105-րդ տարելիցը։ Ապրիլի 24-ը, որը Հայոց ցեղասպանության հիշատակության օրն է, առանձնահատուկ է ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի համար։ Սա օր է, երբ մենք պետք է հիշենք այդ 1,5 մլն կանանց, երեխաներին, տղամարդկանց, որոնք ենթարկվեցին ջարդերի։ Սա նաև օր է, երբ մենք պետք է վերահաստատենք բարբարոսության դեմ մեր պայքարը։ Այս ապրիլի 24-ը, այս միասնական հիշատակության օրը պետք է նաև առիթ լինի մեր երկու՝ հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամությունը վերահաստատելու համար։ Այսպիսով, այս ապրիլի 24-ին ես մնում եմ տանը, բայց ես չեմ մոռանում»,-նշել է Բուշ դյու Ռոն շրջանի պատգամավորը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:Ցեղասպանությունըճանաչելևդատապարտելէմոտ երեք տասնյակ պետություն, այդ թվում Ֆրանսիան, որը ճանաչման և դատապարտման մի քանի որոշում ու բանաձև ունի: 2019թ. ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամանագիր է ստորագրել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին:

Հայերեն Русский

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր