Սիմֆոնիկ նվագախմբի խոնարհումը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) Եղեռնի 105-րդ տարելիցին զոհերի հիշատակին կատարում է նվիրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նվագախումբը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյությում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ կատարում է Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը»:
Այս կատարմամբ նվագախումբը միանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արշավին։ Նվագախումբն, այսպիսով, հիշատակի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին 1915-23 թթ.։Հիշում ենք և պահանջում։
Կարդացեք հոդվածը` Русский