30 տոկոսով կբարձրանա 5 մանկատան աշխատողների աշխատավարձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը լուծարված «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 միլիոն 358 հազար դրամից 36 միլիոն 685 հազար դրամը վերաբաշխում է մնացած ՊՈԱԿ-ներին՝ աշխատավարձի բարձրացման նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այս փոփոխության անհրաժեշտությունը բխում է երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումներից: «Մեր հիմնական ռազմավարությունն ուղղված է երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքն ապահովելուն: Բայց այսօր 623 երեխա դեռ խնամվում է շուրջօրյա հաստատություններում, որոնցից 457-ը՝ հատուկմասնագիտացված հաստատություններում: Ուստի մենք նաև ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով աշխատակիցների աշխատավարձերի հարցը պետք է հոգանք:

Մենք նախկինում հայտարարել էինք, որ բարձրացնելու ենք խնամքի տների, մասնավորապես, տուն­ինտերնատների, մանկատների աշխատտողների աշխատավարձը:

Հունվարի 1-ից արդեն բարձրացել է շուրջ 700 աշխատակցի աշխատավարձ տարեցների խնամքի հաստատություններում աշխատող, իսկ այս որոշմամբ մայիսի 1-ից բարձրացնում ենք թվով 5 մանկատների աշխատողների աշխատավարձը»,- ասաց Բաթոյանը՝ ավելացնելով, որ խնամքի հաստատություններում սպասարկման ոլորտում աշխատողների աշխավարձը նվազագույնի չափով է, բարձրացումը վերաբերելու է շուրջ 230 մարդու, որոնց միջին աշխատավարձը կբարձրանա 30 տոկոսով: Օրինակ՝ դայակի աշխտավարձը 68 հազարից մայիսի 1-ից հետո կդառնա 96 հազար: Տնօրենի աշխատավարձը նույնպես բարձրացնում ենք՝ 143 հազարից դարձնելով 231 հազար դրամ:

Ըստ նախագծի՝ ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը կդառնա 130.9 հազար դրամ կամ 23.9 հազար դրամով ավելի, իսկ հատուկ տիպի մանկատներում, աշխատավարձի համեմատաբար բարձր լինելու հանգամանքով պայմանավորված՝ 174.1 հազար դրամ կամ 18 հազար դրամով ավելի:

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով