Պաշտոնական

ՀՀ նախագահը ցավակցել է Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը ցավակցել է Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ. «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Խոր ցավ եմ ապրում «Թավիթյան» հիմնադրամի նախագահ, բարերար, իմ բարեկամ Ասո Թավիթյանի մահվան կապակցությամբ։

Ասո Թավիթյանը հայրենիք-սփյուռք կապերի յուրատեսակ կամուրջ էր։ Նա չէր ծնվել Հայաստանում, չէր բնակվում Հայաստանում, սակայն մշտապես ապրում էր Հայաստանով՝ բազմիցս այցելելով և ամեն կերպ սատար լինելով հայրենիքին։

Թավիթյան բարերարի համար առաջնային էր առաջադեմ ու զարգացած Հայաստանի տեսլականը, որը նա կյանքի էր կոչում տարբեր նախագծերի, հատկապես կրթական ծրագրերին ֆինանսավորմամբ։ «Թավիթյան» հիմնադրամի միջոցով բազմաթիվ հայ երիտասարդներ են ուսանել կամ վերապատրաստվել ամերիկյան հեղինակավոր բուհերում, մասնավորապես Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:

Մեր բազմաթիվ հանդիպումների ժամանակ, այդ թվում՝ միջազգային տարբեր հեղինակավոր հարթակներում Ասո Թավիթյանը մշտապես խոսում էր հայրենիքին ու իր ժողովրդին ամեն կերպ աջակցելու անհրաժեշտության մասին, համարելով, որ Հայրենիքն ու Սփյուռքը մեկ մարմին ու մեկ հոգի են։

Ցավակցության ու մխիթարանքի խոսքերս եմ հղում Ասո Թավիթյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»,-ասված է նախագահի ցավակցական խոսքում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում