Տնտեսություն

Գործադիրը նախատեսում է ընդլայնել գյուղատնտեսությանն առնչվող հակաճգնաժամային օժանդակության շրջանակը

1 րոպեի ընթերցում

Գործադիրը նախատեսում է ընդլայնել գյուղատնտեսությանն առնչվող հակաճգնաժամային օժանդակության շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը նախատեսում է ընդլայնել կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումներով գյուղատնտեսության օժդանակության շրջանակը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Այս փուլում քննարկում ենք գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության այլ ծրագրեր։ Փոփոխություններով փորձել ենք անդրադառնալ ավանդական այգեգործությանը։ Հնարավորություն ենք տալիս, որ ոչ միայն ինտեսնիվ այգեգործությամբ զբաղվող գյուղացիներն օգտվեն մեր ծրագրերից, այլ նաև այն գյուղացիները, որոնք կարծում են, որ կարող են իրենց ավանդական այգեհիմնումը շարունակել»,- ասաց Խոջոյանը։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում