Պաշտոնական

Ամեն մի դատական գործ քննություն է նաև ժողովրդի առջև. երդման արարողություն նախագահական նստավայրում

2 րոպեի ընթերցում

Ամեն մի դատական գործ քննություն է նաև ժողովրդի առջև. երդման արարողություն նախագահական նստավայրում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատարԱրմեն Հայկյանցի, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորԿարեն Համբարձումյանիև վարչական դատարանի դատավորՌուստամ Մախմուդյանիերդման արարողությունը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ձեր պարտականությունները կատարելու յուրաքանչյուր օր պետք է նվիրված լինի այն կարևորագույն խնդիրներին, որոնք դրված են Բարձրագույն դատական խորհրդի առաջ»,- շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ընդգծել է Հանրապետության նախագահը:

Նախագահ Սարգսյանը հաջողություններ և երկար տարիների անբասիր աշխատանք է մաղթել նաև մյուս դատավորներին:«Վստահ եմ, որ լավ եք գիտակցում ձեր պաշտոնի ու գործի դերն ու նշանակությունը մեր հասարակության ու մեր Հանրապետության համար: Ամեն մի դատական գործ, ամեն մի դատական քննություն քննություն է նաև ժողովրդի առջև:

Վստահ եմ, որ շատ լավ գիտակցում եք, որ մանավանդ այսօր մեր հասարակության յուրաքանչյուր անդամի ուշադրությունը դատավորի, դատարանի նկատմամբ առանձնահատուկ է: Հետևաբար, սա ոչ միայն պատիվ է, այլև՝ հսկայական պատասխանատվություն: Հուսով եմ, որ ամենաբարձր մակարդակով կիրականացնեք ձեր աշխատանքը»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում