Արայիկ Հարությունյանը հանրության դատին է ներկայացրել քաղաքական ուժերի հետ համագործակցության օրակարգը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում հանրության դատին է ներկայացրել քաղաքական ուժերի հետ համագործակցության օրակարգը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունից, այն համաձայնեցվել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ:
«Քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից առաջ այսօր հանդիպել եմ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ: Կարեւորելով նրանց դերը համապետական ընտրություններում մերգրանցածհաջողության գործում՝իմ շնորհակալությունն եմհայտնելհամատեղկազմակերպվածաշխատանքի համարեւնրանց հետ քննարկել մեր ընդհանուր օրակարգի այն դրույթները, որոնց շուրջ առաջիկա շրջանումհամագործակցության նպատակովքաղաքական ուժերի հետ կծավալվեն մեր խորհրդատվությունները:Համաձայանեցման արդյունքում ձեւավորված օրակարգը ներկայացնում եմ ձեր դատին.
Ա) Արցախյան հիմնախնդիր, արտաքին քաղաքականություն
Բ)Արցախիանվտանգությունեւպաշտպանություն
Գ)ՄայրՀայրենիքիհետավելիսերտեւփոխհամաձայնեցվածքաղաքականությանիրականացումբոլորոլորտներում
Դ) Սփյուռքի հետ նոր որակի հարաբերությունների կառուցում
Ե) Արցախի սոցիալ-տնտեսական զարգացում
Զ)Արցախի ներքին կայունություն եւ միասնություն
Ուրախ եմ, որ գաղափարակից ընկերներիս կողմից առաջին հերթին գնահատվել է երկրի շահը՝ արդյունքում ինձ տրամադրելով լայն լիազորությունների մանդատ՝ շարունակելու մեր հետագա քննարկումները»,- գրել է Ա. Հարությունյանը: