Հասարակական

Հայաստան կբերվի կորոնավիրուսի նոր տեսակի 2000 թեստ

1 րոպեի ընթերցում

Հայաստան կբերվի կորոնավիրուսի նոր տեսակի 2000 թեստ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից Հայաստանին կտրամադրվի կորոնավիրուսի նոր տեսակի 2000 թեստ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«ԱՄՆ կառավարությունը շուրջ 6 մլն ԱՄՆ դոլարի ծրագիր է նախաձեռնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, որի շրջանակներում անդամ երկրներին տրամադրվելու են կորոնավիրուսի ախտորոշիչ թեստավորման փաթեթներ, որոնք հատուկ միջուկային փորձարկումների հետևանքով ստացված մեթոդի շնորհիվ որոշում են արդյունքները ժամերի ընթացքում»,- ասաց փոխնախարարը։

Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1401 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13 հազար 929 թեստ։ Ապաքինված պացիենտների թիվը 609 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում