ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց համալիր հարկային ստուգումներն ավելի նպատակային դարձնող օրինագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որը նպատակ ունի համալիր հարկային ստուգումները դարձնել էլ ավելի նպատակային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսրգքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 108 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներ:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է ավելի հիմնավոր և նպատակային պայմաններ ստեղծել համալիր հարկային ստուգումների իրականացման բոլոր այն դեպքերի վերաբերյալ, որոնք նշանակվում են հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումներով: Ըստ Հարկային օրենսգրքի կարգավորումների՝ ի թիվս այլ հանգամանքների նախատեսված են նաև հետաքննության մարմնի և քննիչի որոշումների հիման վրա հարկային ստուգումների իրականացման դեպքեր: Ըստ առկա կարգավորումների՝ քննիչի կողմից և հետաքննության մարմնի կողմից կայացված որոշումները ենթակա են պարտադիր կատարման և ըստ Հարկային օրենսգրքի 337 և 338 հոդվածների՝ դրանք պետք է լինեն պատճառաբանված: Սակայն օրենսդրական որևէ կարգավորում չկա պատճառաբանվածության չափանիշների վերաբերյալ: Եվ ըստ էության կայացված նմանատիպ բոլոր որոշումները ենթակա են պարտադիր կատարման: Եվ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ նման որոշումները բավարար չափով հիմնավորված և պատճառաբանված չեն լինում:

Նախագծով տրվել է հետևյալ ձևակերպումը՝ հետաքննության մարմինը և քննիչը որոշում են ընդունում՝ կատարել ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ (կամ հանգամանք) կարող են հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ: Որպես զսպող մեխանիզմ, նախատեսվել է նաև տվյալ որոշման օրինականության ստուգման համար պարտադիր պայման՝ նախաքննության և հետաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից:

Աննա Գրիգորյան

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին