ՀՀ և Վրաստանի նախագահները կարևորել են ճգնաժամային պահերին համակարգված փոխգործակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյաննապրիլի 15-ին հեռավար զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Հայաստանի և Վրաստանի նախագահները խոսել են կորոնավիրուսի համավարակի դեմ երկու երկրներում իրականացվող միջոցառումների, ձեռնարկվող կանխարգելիչ քայլերի և համավարակի հետևանքները հաղթահարելուն ուղղված միջոցառումների մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,զրուցակիցները հատկապես ընդգծել են ստեղծված բարդ իրավիճակում երկու հարևան և բարեկամ երկրների միջև բոլոր մակարդակներով սերտ փոխգործակցության հաստատումն ու մշտական շփումները՝ շեշտելով, որ նման ճգնաժամային պահերին առավել, քան երբևէ կարևոր են դառնում համակարգված միջոցառումների իրականացումն ու համատեղ ջանքերի ներդրումը:

Հայաստանի ու Վրաստանի նախագահները վստահություն են հայտնել, որ համատեղ ուժերով անպայման կհաղթահարեն համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակն ու դրա հետևանքները, և հետագայում երկու երկրների փոխգործակցության ողջ ներուժը կկարողանան ուղղել բարեկամ երկրների տնտեսության վերականգնմանը և ժողովուրդների բարեկեցության ապահովմանը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ հատկապես ստեղծված իրավիճակում շարունակում է արդիական մնալ սննդի անվտանգության խնդիրը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ներկայիս փոխկապակցված աշխարհում և տարածաշրջանում պարենային անվտանգության ապահովման և մի շարք այլ հարցերի:

Հայերեն English Русский

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված անտառում տնկվել է 53 հազար ծառ. տարածքը 2027 թվականին կհանձնվի Ֆիոլետովո համայնքին

Ախուրյան համայնքում նշվել է համայնքի օրը

Չինաստանի առևտրի ծավալը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ աճել է

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լուսաձոր բնակավայրում կրթահամալիր է կառուցվել

Կիևում հրթիռային հարվածներից 3 մարդ է զոհվել, Մոսկվայի ուղղությամբ արձակվել է 490 ԱԹՍ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում. Փաշինյանը՝ անկլավ-էքսկլավների մասին

Հռոմի պապի մոտ վիրահատությունից հետո թոքի քաղցկեղ է հայտնաբերվել

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչն ու աշակերտները քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր

Թրամփը նոր սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին

Հայաստանում հողերի մինչև 60-70 տոկոսը ենթակա է դեգրադացման. թեժ կետերը գնահատվել են Տավուշի և Շիրակի մարզերում