ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել կենսաթոշակների՝ ամբողջությամբ անկանխիկ վճարման անցնելու հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ամբողջությամբ անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի՝ սահմանելով բացառություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

«Պետական կենսաթոշակների մասին» գործող օրենքում սահմանված է, որ կենսաթոշակը կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ քաղաքացու ընտրությամբ: Գործող օրենսդրությամբ անձը հնարավորություն ունի ընտրություն կատարելու կենսաթոշակի վճարման եղանակի համար:

«Փաթեթով առաջարկվում է ամբողջությամբ անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի: Իհարկե, օրենքով սահմանված են առանձնահատկություններ՝ առանձին կատեգորիայի անձանց համար: Մասնավորապես, նշված է, որ եթե կենսաթոշակառուի 75 տարին լրացել է կամ կենսաթոշակառուն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ է, կամ, այլ կերպ ասած, քաղաքացին ունի շարժունակության խնդիր, ապա նրա դիմումի հիման վրա կենսաթոշակը կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով»,-ասաց Սաիյանը:

Միաժամանակ հաշվի առնելով բանկային ենթակառուցվածքի հասանելիությունը հանրապետության տարածքում՝ կառավարությունն առաջարկում է անցման փուլային տարբերակ: Առաջարկվում է առաջին փուլում՝ 2020 թվականի հուլիսի 1-ից այս կանոնը տարածել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Դրանից հետո աստիճանաբար կտարածվի մնացած քաղաքներում, մեծ գյուղերում: Եվ 2023 թվականից այն արդեն կգործի նաև գյուղական այն բնակավայրերում, որտեղ կա 1000-ից պակաս բնակչություն:

Փոխնախարարը նշեց, որ կենսաթոշակների կանխիկ վճարումը անամեմատ ավելի թանկ է պետության համար, քան անկանխիկ վճարումը: 2020 թվականի մարտ ամսվա դրությամբ արդեն իսկ անկանխիկ եղանակով վճարվում է ընդհանուր կենսաթոշակների 53 տոկոսը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նկատեց, որ օրինագիծը կարևոր է, սակայն մտահգություն հայտնեց, որ այն որոշակի դժվարություններ է ստեղծելու թոշակառուների համար:

«Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ չի տեսել որևէ գյուղ, որտեղ բանկոմատ լինի, կամ դրանք եզակի են: Պատգամավորը նկատեց՝ սա ենթադրում է, որ պետությունը պետք բանկերի առջև դնի պարտավորություն, որ բոլոր համայնքներն ապահովեն բանկոմատներով, որպեսզի մարդը մի գյուղից մյուսը չգնա՝ բանկային ենթակառուցվածքից օգտվելու համար:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Ռուբիոն և Միլիբանդը քննարկել են, թե ինչպես կարող են Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները ապահովել իրենց անվտանգությունը

Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան

Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ շոգի պատճառով

Քաղաքապետարանը 11 վարչական արձանագրություն է կազմել առանց թույլտվության գործունեության դեպքերի առնչությամբ

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը