Տնտեսություն

ԵՄ-ն 92 միլիոն եվրո աջակցություն է տրամադրելու Հայաստանին․ գումարի չափը կարող է ավելանալ

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն 92 միլիոն եվրո աջակցություն է տրամադրելու Հայաստանին․ գումարի չափը կարող է ավելանալ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի դեմ պայքարի և տնտեսական ճգնաժամից դուրս գալու շրջանակում Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 92 միլիոն եվրո աջակցություն։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասացՀՀէկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը` հավելելով, որ ԵՄ-ի հետ աշխատանք է տանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը իր գրասենյակով։

«Եվրամիության կողմից Հայաստանի Հանրապետությանն այս պահի դրությամբ հատկացվելու է 92 միլիոն եվրո աջակցություն։ Այդ աջակցությունը կուղղվի մի շարք ոլորտներին, մասնավորապես՝ կտրամադրվի առողջապահական համակարգին, ճգնաժամից առավել տուժած մարդկանց և քաղաքացիներին, նաև փոքր և միջին ձեռնարկատերերին։ Թե ինչ գործիքակազմի շրջանակում այդ աջակցությունը կտրամադրվի, քննարկվում է»,- ասաց Սիմոնյանը։

Նախարարի տեղակալը նշեց, որ աջակցության չափը դեռ քննարկման փուլում է և այն կարող է ավելանալ։

«Այդ աջակցությունը կտրամադրվի բոլոր երկրներին, որոնք կարիքը ունեն։ Աջակցության գործիքի անունն է «TeamEurope», և այդ շրջանակում արդեն իսկ նախատեսվել է մոտ 20 միլիարդ եվրոյի աջակցություն»,- եզրափակեց Սիմոնյանը։

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում