Արցախ

Արայիկ Հարությունյանը ներկայացրեց կառավարման իր տեսլականը

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը ներկայացրեց կառավարման իր տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքներով Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը վստահ է, որ իր կառավարման առաջիկա հինգ տարին լինելու է Արցախի պատմության սոցիալ­տնտեսական զարգացման լավագույն ժամանակահատվածներից մեկը, եթե կորոնավիրուսի պատճառով ավելի ծանր իրավիճակ չստեղծվի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն անդրադարձավ ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսում։

«Այն, որ այս հինգ տարիները պետք է Արցախի պատմության մեջ մնան որպես սոցիալ–տնտեսական զարգացման լավագույն ժամանակահատվածներից մեկը, ես համոզված եմ, եթե չլինի ավելի ծանր ֆորսմաժորային իրավիճակ։ Այս իրավիճակին մենք միանշանակ դիմակայելու ենք»,- ասաց Հարությունյանը։

Ավելի վաղ Հարությունյանը 2021թ. համար Արցախի տնտեսության թռիչքային աճ էր կանխատեսել։

Ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնախակ արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում