Արցախ

Արայիկ Հարությունյանը վերահաստատեց Արցախում բոլորի հետ համագործակցելու իր պատրաստակամությունը

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը վերահաստատեց Արցախում բոլորի հետ համագործակցելու իր պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքներով Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը վերահաստատեց, որ պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին Հարությունյանն անդրադարձավ ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ։ Օրակարգը նշել եմ` սոցիալ–տնտեսական ընդհանուր ծրագիր, Ղարաբաղյան խնդիր, անվտանգություն, Հայաստանի իշխանությունների հետ ներդաշնակ աշխատանք։ Այս օրակարգի շուրջ պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ։ Առաջիկա օրերին կսկսեմ հանդիպումներ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ, արտախորհրդարանական ուժերի հետ ևս բաց եմ համագործակցության համար»,- ասաց Հարությունյանը։

Ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնախակ արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում