Արցախ

Արայիկ Հարությունյանը Արցախի տնտեսության համար թռիչքային աճ է կանխատեսում

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը Արցախի տնտեսության համար թռիչքային աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքներով Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը 2021թ. երկրի տնտեսության համար թռիչքային աճ է կանխատեսում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսում։

«2020 թ. տնտեսական ցուցանիշների առումով, համոզված եմ, որ բացասական չի լինելու, իսկ 2021 թ. լինելու է թռիչքային աճ»,- ասաց Հարությունյանը։

Ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնախակ արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում