Արցախ

Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Արցախում իրականացվելիք կադրային քաղաքականության սկզբունքները

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Արցախում իրականացվելիք կադրային քաղաքականության սկզբունքները

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքներով Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ սկզբունքներով է վարելու կադրային քաղաքականությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին Հարությունյանն անդրադարձավ ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Բարձրաստիճան պաշտոն զբաղեցնողները պետք է առաջին հերթին հանրության համար լինեն հասանելի, աշխատեն թափանցիկ և հարգված լինեն հանրության կողմից։ Իհարկե, հիմքում ունենալով արհեստավարժությունը։ Պետք է լինեն արհեստավարժ, մարդկային, թափանցիկ և հասանելի։ Կլինեն փոփոխություններ։ Նաև կլինեն գործիչներ, որոնք կմնան։ Բայց դեռ չեմ մտածել այդ ուղղությամբ, որովհետև դեռ ժամանակ ունենք»,- ասաց Հարությունյանը։

Ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնախակ արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։

Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում արցախցիներին կոչ էր արել չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում