Աթենքում մահացել է Ռազմիկ Մուրադյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ապրիլի 14-ի վաղ առավոտյան,, 79 տարեկան հասակում մահկանացուն է կնքել մեծ հայրենասեր Ռազմիկ Մուրադյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Աթենքի «Հայաստան» լրատվական ցանցից և «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնից։

«Ծագումով Արևմտյան Հայաստանի Շատախից Ռազմիկը Արցախյան ազատամարտի թեժ տարիներին, 1988-1993 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, նվիրվեց ազատագրական նորակազմ ջոկատների ու այնուհետ ՀՀ Բանակի թիկունքն ապահովելու գործին։

Նրա երկրորդ ապահով տունը Աշտարակում ռազմական կատարյալ կենտրոն էր, ձեռնաշեն զենքեր նախագծելու վայր, որտեղ սպարապետ Վազգեն Սարգսյանն ու այլ կազմակերպիչներ ունենում էին հանդիպումներ։

Նուրբ զգացումների տեր Ռազմիկը իր կյանքի օրինակով ապացուցում էր, որ արվեստի` գեղանկարչությամբ զբաղվող, մարդը օրհասական պահերին ինչպես կարող է վերածվել հայրենիքին ծառայող նվիրյալի։

Իր ընկերներին և հարազատներին տեսնելու համար Ռազմիկ Մուրադյանը հաճախ էր այցելում Հունաստան և օրերը հաշվում «էրկիր» վերադառնալու համար։

Սակայն, ցավոք այս անգամ, կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի պատճառով, հայրենիք իր վերադարձը ուշացավ։

Ռազմիկ Մուրադյանի մահվան տխուր առիթով մեր սրտագին ցավակցություններն ենք հայտնում հանգուցյալի այրուն՝ Մանիկ Ազիզյանին, որդիներին՝ Արամին և Արմենին ու նաև հարազատներին և պայքարի ընկերներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ