Նարեկ Դուրյանը կոչ է անում ապրիլի 24-ին պատշգամբ դուրս գալ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելու նպատակով դերասան, ռեժիսոր «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանն առաջարկում է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող բոլոր հայրենակիցներին ապրիլի 24-ին եկեղեցու զանգերի ներքո դուրս գալ պատշգամբ և մոմեր վառել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դուրյանն այս առաջարկով հանդես է եկել «Բոհեմ» թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված տեսաուղերձով:

«Իմ շատ սիրելի հայրենակիցներ, ցավոք, այնպես ստացվեց, որ այս տարի ապրիլի 24-ին չենք կարողանա գնալ Ծիծեռնակաբերդ, ինչը բնական է, որովհետ վտանգավոր է: Եկեք, այնուամենայնիվ, թուրքին հաճույք չպատճառենք:

Ես կոչ եմ անում եկեղեցուն, կառավարությանը, որ բոլորս միասին պայմանավորվենք և ապրիլի 24-ին մի ժամ ընտրենք, այդ ժամին Հայաստանում, Սփյուռքում հնչեն եկեղեցու զանգերը, իսկ մենք դուրս գանք պատշգամբ և մոմեր վառենք, որպեսզի վերևում և՛ Աստծո տաճարի զանգերը լսվեն, և՛ մեր հոգու լույսերը երևան»,-ասում է Դուրյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 11-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրերին կայանալիք միջոցառումներին կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված քայլերի շրջանակում կսահմանափակվի քաղաքացիների մասնակցությունը։

«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք ունենք հիշատակի և տոն օրեր` ապրիլի 24-ը, Շուշիի ազատագրման օրը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը։ Այս միջոցառումներին քաղաքացիների մասնակցությունը պետք է սահմանափակվի։ Եթե մենք թույլ տանք, որ մասնակցությունը լինի սովորական ընթացակարգով, ապա կունենանք կորոնավիրուսի համավարակի անվերահսկելի բռնկում։ Ապրիլի 24-ին, մայիսի 8-ին և 9-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի»,- նշել է Փաշինյանը։

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան