Հայաստանում կսկսվի ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործընթաց․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ստեղծվելու է ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, որը հնարավորություն կտա կոռուպցիոներներից ապօրինի գույքը բռնագանձել և վերադարձնել պետությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:

«Հիմա Ազգային ժողովում քննարկվում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է և, հուսով եմ, երկրորդ ընթերցմամբ կընդունվի։ Հանրապետության նախագահի կողմից օրենքը ստորագրելուց հետո, երբ օրենքը մտնի ուժի մեջ, Հայաստանում կսկսվի ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործընթաց, որը քրեական գործերի հետ կապ չունի։ Այս գործերը քաղաքացիական վարույթով են իրականացվելու և քրեական գործերից առանձին են քննվելու։ Դրա համար նոր համակարգ է ստեղծվելու, և այն կոռուպցիոներները, որոնք ապօրինի գույք են ձեռք բերել , այդ օրենք հնարավորություն կտա, որ մենք այդ գույքը բռնագանձենք և վերադարձնենք պետությանը և ժողովրդին»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ դա չի նշանակում, որ քրեական գործերով որոշումներ չեն կայացվելու։

Հայերեն العربية Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո