Վահագն Վերմիշյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«Դատարանը բավարարել է միջնորդությունը և որոշում կայացրել ևս երկու ամսով կալանքը երկարաձգել»,- ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Վահագն Վերմիշյանը ձերբակալվել էր ս. թ. փետրվարի 5-ին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով, այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվել։ Փետրվարի 27-ին Կառավարության որոշմամբ Վերմիշյանը ազատվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Քաղաքաշինության կոմիտեն մոտ մեկ տարի ղեկավարած Վերմիշյանն իր մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ընկերություն և ուղղորդել իրեն դիմած կառուցապատողներին՝ գործարքներ կատարել հենց այդ ընկերության հետ։ Իրավապահների փոխանցմամբ՝ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը։ Դրա դիմաց անձամբ կամ մտերիմի միջոցով Վերմիշյանը 1-2,5 միլիոն դրամի չափով գումար կամ էլ այդ արժեքի ապրանք է կաշառք ստացել։

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահն անցած տարի հոկտեմբերին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ որպես կաշառք ստանալով 5 000 դոլար գումար և շուրջ 2 միլիոն 300 հազար դրամի շինանյութ։

Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի: Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով:

Նույն քրեական գործով անցնում է նաև Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը: Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ:

Հայերեն

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտալուտ հաղթանակի մասին

Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում է

«Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» աննախադեպ միջազգային ցուցադրություն կբացվի

Մսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել է

«Երևանյան բեսթսելեր». «Իկիգայ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, հուլիս, 2026

Թրամփն ակնարկել է, որ ԱՄՆ-ն կարող է չսատարել Բրիտանիային Ֆոլկլենդյան կղզիների հարցում

ԿԽՄԿ-ի առողջապահական ծրագրերից մեկի արգասիքը Խաչիկ գյուղի վերանորոգված և կահավորված բուժկետն է

Մենք պետական սահմանը գծում ենք գութանով. Խաչիկի վարչական ղեկավար

ԿԽՄԿ-ն կարևոր ծրագրերով զգալիորեն օգնում է ՀՀ սահմանամերձ համայնքներին. նախաձեռնություններից մեկն իրականացվեց Խաչիկ համայնքում