Սերժ Թանկյանն ադրբեջանական գրառում չի տարածել․ նրա հաշիվը կոտրել էին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում՝ նշելով, որ իր հաշիվը կոտրել էին և իր անունից տարածել գրառումներ։«Անտեսել ցանկացած գրառում, որն այդ ժամանակահատվածում արվել է կամ տարածվել էիմ անունից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝նշել է հայազգի երգիչը։

Ավելի վաղ Սերժ Թանկյանի հաշվով տարածվել էր ադրբեջանական այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի նորանշանակ պատգամավոր Թուրալ Գյանջալիևի աշխատակիցներից մեկի գրառումը։

Նշված անձի գրառումը վերաբերում էր մարտի 31-ին արցախում կայացած խորհրդարանական և նախագահական ընտրություններին ու պարունակում էր ակնհայտ հակահայկական կոչեր։

Սերժ Թանկյանի անունից նշված գրառման տարածումից հետո ադրբեջանական մամուլում սկսեցին հայտնվել «հայկական արմատներով հռչակավոր ամերիկացի երգիչը սատարում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կոչին» վերնագրով նյութեր։

Հայազգի երգչի կատարած գրառումը ցույց է տալիս, որ նշված սադրանքն իրականացվել է միտումնավոր կերպով, և նա որևէ կապ չունի այդ գրառման տարածման հետ։

Հայերեն English Русский

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ