Տարածաշրջանային

ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը Վրաստանից ուղևորվեց Հայաստան

1 րոպեի ընթերցում

ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը Վրաստանից ուղևորվեց Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը ապրիլի 3-ին կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Վրաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում։

«Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 31 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ քաղաքացիների առաջին խումբը Հայաստան էր տեղափոխվել մարտի 25-ին, իսկ երկրորդ խումբը՝ մարտի 27-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում