Կառավարությունը Հ. Թումանյանի անվան պետհամալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց Ռուստամ Սահակյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Ռուստամ Ռաֆիկի Սահակյանի ընտրության արդյունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2020 թվականի մարտի 1-ին կայացել է Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցում են խորհրդի բոլոր՝ 24 անդամները:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում քվեները 4 թեկնածուների միջև բաշխվել են հետևյալ կերպ՝ Ռուբիկ Դալլաքյան՝ 1 կողմ , Ստեփան Ստեփանյանց՝ 1 կողմ, Ռուստամ Սահակյան՝15 կողմ, Զարուհի Վարդանյան՝ 6 կողմ, բոլորին դեմ՝ 1:

Ռեկտորն ընտրվում է ՀՀ օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում