ՀՀ նախագահը Ռուստամ Մախմուդյանին նշանակել է վարչական դատարանի դատավոր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Մախմուդյանին նշանակել է վարչական դատարանի դատավոր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի մարտի 26-ի ԲԴԽ-13-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ռուստամ ՄԱԽՄՈՒԴՅԱՆԻՆ նշանակել վարչական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում:

Հայերեն Русский