Արայիկ Հարությունյանն Արցախի ընտրությունները համարում է փայլուն անցկացված

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով երկրորդ փուլ անցած թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը համապետական ընտրությունները փայլուն անցկացված է համարում։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասել է ապրիլի 1–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ունեցել ենք շատ ակտիվ քաղաքական ժամանակահատված, որի ընթացքում հնչել են տարբեր գնահատականներ, մանավանդ վերջին օրը՝ անհիմն մեղադրանքներ: Ընտրություններն անց են կացվել փայլուն կերպով, և այն կասկածի տակ դնելը, պարզապես արդար չէ: Փորձել են ողջ քարոզչության ժամանակահատվածում, ինչպես նաև դրանից առաջ, թիրախավորել թե՛ «Ազատ հայրենիք» կուսակցությանը, թե՛ այդ քաղաքական ուժի կողմից առաջադրված ԱՀ Նախագահի թեկնածուին՝ այսինքն ինձ, և հետո՝ նաև մեր դաշինքին: Արդյունքներն այսօր պարզ են, որի վրա որևէ միջամտություն չի եղել»,- ասել է նա:

Հարությունյանը հայտնել է, որ մինչև նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը որևէ հանդիպում չի կազմակերպելու, քանի որ ժողովուրդն արդեն ունի իր քվեարկելու որոշումը:

Արցախում մարտի 31–ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական համապետական ընտրություններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում էր 14 թեկնածու։ Նրանք էին` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։

Նախագահական ընտրությունները տեղափոխվեցին երկրորդ փուլ։ Առավելագույն կողմ ձայներ են ստացել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Արցախի Հանրապետության ԱԺ–ում ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր։ Դրանք են` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը և Արցախի ժողովրդավարականկուսակցությունը։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում