ՄԱԿ ՊՀԾ-ն Հայաստանին տրամադրելու է թոքերի արհեստական օդափոխության մեծ քանակությամբ սարքեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար և ՊՀԾ ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին:

Զրուցակիցները փաստել են, որ Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև հաստատված է արդյունավետ փոխգործակցություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ ստեղծված իրավիճակում զրուցակիցներն առաջնահերթություններից են համարել պարենի անվտանգության խնդիրները: Նախագահ Սարգսյանն այդ համատեքստում շատ էական է համարել Հայաստանը սննդի անվտանգության ոլորտում տարածաշրջանային հանգույց դարձնելու գործնական քայլերի իրականացումը՝ ընդգծելով, որ նախնական պայմանավորվածություններ ունի մի շարք երկրների ղեկավարների և մասնագիտացած միջազգային կազմակերպությունների հետ:

Նշելով, որ Պարենի համաշխարհային ծրագիրը հայտնի է որպես արտակարգ իրավիճակներին առաջիններից արձագանքող միջազգային կառույց` նախագահ Սարգսյանն առաջարկել է բացի սննդին վերաբերող հարցերից, դիտարկել նաև Հայաստանին բժշկական սարքավորումներով ապահովելու հնարավորությունը: Ելենա Միլոշևիչն ի պատասխան նախագահի առաջարկի՝ ասել է, որ դիմել են միջազգային դոնորներին և առաջիկայում Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր:

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները