Աննա Հակոբյանը որպես կամավոր է ներգրավվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներգրավվել է որպես կամավոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում և Երևանի փողոցներում իրազեկման ակցիա է անցկացնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Աննա Հակոբյանը նշեց, որ ինքն էլ է ցանկանում իր լուման ներդնել այդ աշխատանքներում։

«ՀՀ առողջապահության նախարարությունն օրեր առաջ հայտարարել էր, որ կամավորներ է հավաքագրում այս արհավիրքին դիմակայելու համար։ Անմիջապես դիմեցի և ցանկացա ներգրավվել այդ կամավորական աշխատանքներում ու իմ լուման ներդնել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ ԱՆ նախարարությունից հայտնել էին, որ արդեն շատ մեծ թվով կամավորներ են գրանցվել և ցանկանում էին ինչ-որ կերպ ինձ հեռու պահել, սակայն մենք, միևնույնն է, պնդեցինք, որ ես պետք է անպայման որևէ բան անեմ»,- ասաց ՀՀ վարչապետի տիկինը։

Հակոբյանը թռուցիկներ էր բաժանում քաղաքացիներին, որտեղ գրված է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել կորոնավիրուսից պաշտպանվելու և դրա տարածումը կանխելու համար, ինչպես մեկուսանալ։

«Խորհուրդ եմ տալիս մեր քաղաքացիներին հետևել այն բոլոր խորհուրդներին, որ տրվում են մեր պատկան մարմինների կողմից։ Այս ընթացքում ինքնամեկուսացումից հետո առաջին անգամ եմ դուրս եկել, միայն մեկ անգամ ՀՀ վարչապետի հետ խանութ եմ գնացել և վերադարձել։ Այսօր քաղաքացիները փողոցում ինձ տեսել են, սակայն չեն մոտեցել, հեռավորության վրա միմյանց բարևել և առողջություն ենք մաղթել»,- նշեց Հակոբյանը։

Հայաստանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 194 է: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։

Հայերեն English Русский

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան